Logo

Մեր մրցակիցները. Իռլանդիան ոչ-ոքի կորզեց 10 ֆուտբոլիստով մնացած Հունգարիայից

00:43 / 07.09.2025Ֆուտբոլ
null

Իռլանդիայի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրում սեփական դաշտում ոչ-ոքի (2-2) գրանցեց Հունգարիայի հետ։

Իռլանդացիները 15-րդ րոպեից պարտվում էին 0-2 հաշվով, սակայն կարողացան ոչ-ոքի կորզել։ Տանտերերի հարձակվող Ադամ Այդան իր թիմին պարտությունից փրկեց ավելացված չորրորդ րոպեին։

Հյուրերը 52-րդ րոպեից` Ռոլանդ Շալայի հեռացումից հետո, խաղում էին 10 ֆուտբոլիստով։

Խմբի մյուս խաղում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում 0-5 հաշվով պարտվել է Պորտուգալիային։

Սեպտեմբերի 9-ին Հայաստանն ու Իռլանդիան կմրցեն միմյանց դեմ, իսկ Հունգարիան Բուդապեշտում կընդունի Պորտուգալիային։

Իռլանդիա - Հունգարիա հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։

ԱԱ-2026, եվրոպական ընտրական մրցաշար, առաջին տուր

F խումբ

Իռլանդիա - Հունգարիա` 2-2

Էվան Ֆերգյուսոն, 49, Ադամ Այդա, 90+4- Բառնաբաշ Վարգա, 3, Ռոլանդ Շալայ, 15

Հեռացում` Ռոլանդ Շալայ, 52 (Հունգարիա)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ