Հունգարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին հրապարակել է աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը:
Դարպասապահներ. Դենեշ Դիբուս («Ֆերենցվարոշ»), Պետեր Սապանոշ («Պուշկաշ Ակադեմիա»), Բալաժ Տոտ («Բլեքբեռն»)։
Պաշտպաններ. Բոտոնդ Բալոգ («Կոջաելիսպոր»), Մարտոն Դարդայ («Հերտա»), Միլոշ Կերկեզ («Լիվերպուլ»), Աթիլա Մոչի («Ռիեզսպոր»), Լոիկ Նեգո («Հավր»), Վիլի Օրբան («Լայպցիգ»), Աթիլա Օսվատ («Պակշ»), Աթիլա Սալայ («Կասիմփաշա»)։
Կիսապաշտպաններ. Բենդեգուզ Բոլա («Ռապիդ Վիեննա»), Արոն Չոնգվի (ԱԻԿ), Ժոլտ Նադ («Պուշկաշ Ակադեմիա»), Բենցե Էտվյոշ, Ալեքս Տոտ (երկուսն էլ` «Ֆերենցվարոշ»), Անդրաշ Շաֆեր («Ունիոն Բեռլին»), Կալում Սթայլզ («Վեսթ Բրոմվիչ»), Դոմինիկ Սոբոսլայ («Լիվերպուլ»), Միլան Վիտալիս («Դյոր»)։
Հարձակվողներ. Ժոմբոր Գրուբոր, Բառնաբաշ Վարգա (երկուսն էլ` «Ֆերենցվարոշ»), Դանիել Լուկաչ («Պուշկաշ Ակադեմիա»), Ռայմունդ Մոլնար («Պոգոն Շեցին»), Ռոլանդ Շալայ («Գալաթասարայ»), Բարնա Տոտ («Պակշ»)։
Nincs újonc a férfi A-válogatott Örményország és @selecaoportugal elleni keretében. A szövetségi kapitány mindössze két ponton változtatott a szeptemberi keret összeállításán.
— MLSZ (@MLSZhivatalos) September 30, 2025
👇https://t.co/v62mISub0D#csakegyutt #magyarok #HUNARM #PORHUN pic.twitter.com/qjsfobcQqa
Հունգարիայի հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում հոկտեմբերի 11-ին Բուդապեշտում կմրցի Հայաստանի թիմի դեմ, իսկ հոկտեմբերի 14-ին հյուրընկալվելիս կհանդիպի Պորտուգալիայի ազգային հավաքականին։
Հունգարացիների հարձակվողներ Բառնաբաշ Վարգան և Ռոլանդ Շալայը որակազրկման պատճառով բաց կթողնեն Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը։
F խմբի առաջատարը 6 միավորով Պորտուգալիան է, Հայաստանը 3 միավորով երկրորդն է, Հունգարիան ու Իռլանդիան 1-ական միավոր են վաստակել։
Մունդիալ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


