Logo

«Մեր խմբում թույլ թիմեր չկան». Արմեն Գյուլբուդաղյանց

17:40 / 06.02.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսել է երիտասարդական Եվրոյի որակավորման փուլի վիճակահանության մասին՝ ասելով, որ Հայաստանի թիմին բարդ հանդիպումներ են սպասում, հաղորդում է ՀՖՖ-ն:

«Խաղալու ենք շատ ուժեղ թիմերի դեմ: Մեր խմբում թույլ թիմեր չկան: Փորձելու ենք քաղել առավելագույնը թե՛ արդյունքի, թե՛ ֆուտբոլիստների առաջադիմության առումով:

Հիմա սպասում ենք խմբի խաղացանկի հաստատմանը, որից հետո արդեն կկարողանանք ավելի հստակ պատկերացում կազմել նաև մեր նախապատրաստական փուլի վերաբերյալ: Խաղից խաղ կշարժվենք առաջ»,- ասել է Գյուլբուդաղյանցը:

Մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կկայանա 2027 թվականին Ալբանիայում ու Սերբիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ