Logo

Մեքսիկայում խաղի ժամանակ ֆուտբոլիստի են սպանել

16:35 / 02.02.2024Ֆուտբոլ
null

Մեքսիկայում ֆուտբոլային հանդիպաման ժամանակ գնդակահարել են Սերխիո Խորեգիին, հայտնում է Antena 3-ը։

Կուաուտլայում կայացած սիրողական խաղում 31-ամյա ֆուտբոլիստը մոտեցել է պահեստայինների նստարանին ջուր խմելու, և այդ պահին նրան է մոտեցել մի տղամարդ ու 6 անգամ կրակել նրա ուղղությամբ։ Մարդասպանին հաջողվել է մոտոցիկլով ճողոպրել դեպքի վայրից: Մարզադաշտում ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ չեն եղել։

Ոստիկանությունը փնտրում է մարդասպանին և փորձում պարզել նրա ինքնությունը: Սպանության դրդապատճառը ևս հայտնի չէ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ