ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կոլամբուս քաղաքում կայացել է Մեքսիկայի լիգայի աստղերի և MLS-ի հավաքականի ընկերական հանդիպումը: Liga MX-ի աստղերը վստահ հաղթանակ են տարել 4-1 հաշվով։
MLS-ի թիմի միակ գոլը խփել է «Քոլամբուս Քրյուի» հարձակվող Խուան Հերնանդեսը, որն աչքի է ընկել «Ինտեր Մայամիի» իսպանացի կիսապաշտպան, «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Սերխիո Բուսկետսի փոխանցումից հետո:
«Ինտեր Մայամիի» հարձակվողներ, արգենտինաացի Լիոնել Մեսին և ուրուգվայցի Լուիս Սուարեսը վնասվածքների պատճառով չեն մասնակցել հանդիպմանը։
Ընկերական հանդիպում
MLS-ի հավաքական - Մեքսիկայի լիգայի աստղեր՝ 1-4
Խուան Էրնանդես, 17 - Հերման Բերտերամե, 16, Ուսամա Իդրիսի, 41, Խուան Բրունետա, 68, Մաքսիմիլիանո Մեսա, 69

.jpg)
