Մեքսիկայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու Ազգերի լիգայի տիտղոսը։
Մեքսիկայի թիմը մրցաշարի եզրափակիչում անգլիական «Ֆուլհեմի» հարձակվող Ռաուլ Խիմենեսի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթել է Պանամայի հավաքականին։ Վերջինը հաղթական գնդակը մրցակցի դարպասն ուղարկել է ավելացրած երկրորդ րոպեին։
Խիմենեսը դուբլ էր գրանցել նաև Կանադայի դեմ կիսաեզրափակիչի խաղում և օգնել Խավիեր Ագիրեի գլխավորած հավաքականին հաղթել 2-0 հաշվով։
Մրցաշարի երրորդ տեղը զբաղեցրել է Կանադայի թիմը, որը 2-1 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի հավաքականին ու դարձել բրոնզե մեդալակիր։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգա, եզրափակիչ
Մեքսիկա - Պանամա` 2-1
Ռաուլ Խիմենես, 8, 90+2 (11մ) - Ադալբեռտո Կառասկիլյա, 45+2 (11մ)
Երրորդ տեղի հանդիպում
Կանադա - ԱՄՆ` 2-1
Թանի Օլուվասեյի, 27, Ջոնաթան Դևիդ, 59 - Պատրիկ Ագյեմանգ, 35