Logo

Մեքսիկացի մրցավարը Մեսիից ինքնագիր խնդրելու համար որակազրկվել է

22:47 / 24.02.2025Ֆուտբոլ
null

Մեքսիկացի մրցավար Մարկո Անտոնիո Օրտիս Նավան Լիոնել Մեսիից ինքնագիր խնդրելու համար 6 ամիս չի կարող սպասարկել ԿՈՆԿԱԿԱՖ-ի մրցաշարերի խաղեր, հաղորդում է ESPN-ը:

Նավան ամերիկյան «Ինտեր Մայամիի» լեգենդար արգենտինացի հարձակվողից ինքնագիր է խնդրել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի` «Կանզաս Սիթիի» դեմ խաղից հետո (1-0):

ԿՈՆԿԱԿԱՖ-ի Կարգապահական կոմիտեն նշել է, որ մրցավարի պահվածքը խախտում է իրենց կանոնակարգը: Մրցավարը ներողություն է խնդրել իր արարքի համար:

Ի դեպ, նա կարող է խաղեր սպասարկել Մեքսիկայի առաջնությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա