Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն ընդգրկվել է բռնցքամարտի միջազգային փառքի սրահում:
«Շատ երջանիկ եմ, որ ընդգրկվել եմ փառքի սրահում, սա սուրբծննդյան իսկական նվեր էր ինձ համար: Իմ ամբողջ կարիերայի ընթացքում միշտ էլ փորձել եմ բարձր պահել երկրիս պատիվը: Զգացված եմ, որ ստացել եմ բռնցքամարտի բարձրագույն պարգևը»,- 45-ամյա լեգենդար ֆիլիպինցու խոսքը մեջբերում է ABCNews-ը:
Հիշեցնենք, որ Պակյաոն մարզական կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2021 թվականի օգոստոսին՝ կուբացի Յորդենիս Ուգասին պարտվելուց մեկ ամիս անց։ Ֆիլիպինցին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 72 մենամարտ, տարել 62 հաղթանակ, պարտվել 8 դիմակայությունում և գրանցել երկու ոչ-ոքի։