Logo

Մենի Պակյաո․ «Այս տարի կմենամարտեմ Ֆլոյդ Մեյվեզերի հետ»

19:54 / 02.01.2024Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն հայտարարել է, որ 2024 թվականին ռևանշ մենամարտ է անցկացնելու ամերիկացի անպարտելի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի հետ։

«Մենք պետք է մենամարտ անցկացնեինք նախորդ տարի, ներողություն եմ խնդրում, որ չստացվեց։ Հուսով եմ՝ 2024 թվականին ձեզ տեսնել այստեղ՝ Ճապոնիայում, որտեղ կմենամարտեմ Ֆլոյդ Մեյվեզերի հետ։ Գուցե դուք չէիք ցանկանում, որ ես հայտարարեմ այդ մասին։ Սակայն ես ուրախ եմ ու անհամբերությամբ եմ սպասում դրան»,- ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է Rizin 45-ը։

Հիշեցնենք, որ Պակյաոն ու Մեյվեզերը մենամարտել են 2015 թվականին, երբ ամերիկացին հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա