Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ֆեռլան Մենդին ձախ ազդրի վնասվածք ունի, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Diario AS-ի տեղեկություններով` Մենդիից ապաքինվելու համար կպահանջվի 2-3 շաբաթ:
Ֆրանսիացին վնասվածքի պատճառով փոխարինվել էր Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (0-1, 11մ` 2-4):


