Logo

Մենդին կարիերան կշարունակի Լեհաստանում

23:52 / 16.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Մանչեսթեր Սիթիի» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Բեմժամեն Մենդին տեղափոխվել է «Պոգոն Շեցին», հայտնում է լեհական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։

31-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը շվեյցարական «Ցյուրիխն» էր, որտեղ նա հանդես էր գալիս այս տարվա փետրվարից (8 խաղ, 1 ասիստ)։

«Պոգոն Շեցինում» 2022-25թթ. խաղացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ