Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Բենժամեն Մենդին դատական հայց է ներկայացրել իր նախկին ակումբի դեմ, հայտնում է SkySports-ը:
Այն բանից հետո, երբ ֆրանսիացի ֆուտբոլիստին մեղադրանք էր ներկայացվել, «Մանչեսթեր Սիթին» դադարել էր վճարել նրա աշխատավարձը, որը կազմում էր շաբաթական 100 հազար ֆունտ սթերլինգ:
Չեսթերի Թագավորական դատարանը խաղացողին անմեղ է ճանաչել, սակայն «Սիթին» դեռ չի կատարել պայմանագրով նախատեսված պարտավորությունները:
Մենդին բազմամիլիոնանոց հայց է ներկայացրել, բայց մանրամասներ չի հայտնել:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստն ամառային տրանսֆերտային պատուհանի ընթացքում ազատ գործակալի կարգավիճակում միացել էր ֆրանսիական «Լորյանին»: