Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել իտալական «Նապոլի», հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Գործակալ Ժորժե Մենդեշը ցանկանում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 37-ամյա ֆուտբոլիստին բաց թողնի նեապոլյան ակումբ։ Գործարքում կարող է ներառվել Վիկտոր Օսիմհենը, որը կարող է տեղափոխվել «Օլդ Տրաֆորդ»։
«Նապոլին» պատրաստ է 100 միլիոն եվրոյի դիմաց վաճառել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը՝ չնայած նիգերիացի հարձակվողի գործակալը հայտարարել է, որ ֆուտբոլիստը չի վաճառվում։
Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է վճարի Ռոնալդուի աշխատավարձի մի մասը։ Կողմերը դեռ բանակցություններ չեն վարում և պաշտոնական առաջարկ չկա։