Logo

Մենդեշը խորհուրդ է տվել Ռոնալդուին չհեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

17:00 / 04.01.2023• ՍՊՈՐՏ
null

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը խորհուրդ է տվել պորտուգալացի հարձակվողին չհեռանալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից», հայտնում է The Athletic-ը:

Այնուամենայնիվ, Ռոնալդուն դժգոհ է եղել ստեղծված իրավիճակից և անձամբ զանգել է եվրոպական ակումբներից մեկի ներկայացուցչին՝ առաջարկելով իր ծառայությունները:

37-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունն «Ալ Նասր» կազմակերպել է ոչ թե գործակալ Մենդեշը, այլ նրա ընկեր Ռիկարդու Ռեգուֆեն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ազատ գործակալի կարգավիճակում էր նոյեմբերի 22-ից։ Լրագրող Պիրս Մորգանի հետ սկանդալային հարցազրույցից հետո նա խզել էր պայմանագիրն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Հարձակվողը 2021 թվականին էր վերադարձել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում խաղացել էր նաև 2003-2009 թվականներին: Մանչեսթերյան ակումբում անցկացրած 346 հանդիպումներում Ռոնալդուն խփել է 145 գոլ:

Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում պորտուգալացին խաղացել է նաև Լիսաբոնի «Սպորտինգում» (2002-2003), Մադրիդի «Ռեալում» (2009-2018) ու Թուրինի «Յուվենտուսում» (2018-2021)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ