Պորտուգալացի Ժորժե Մենդեշի գլխավորած Gestifute գործակալությունը խոսել է Պորտուգալիայի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համեմատության մասին։
Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Պուտինին անվանել էր միջազգային քաղաքականության աստղ և նաև նշել, որ «նա Ռոնալդուի նման գոլահար է»։
«Ռոնալդուի և Պուտինի համեմատությո՞ւնը, ոչ մի մեկնաբանություն»,- պատասխանել են Metaratings.ru-ին գործակալությունից: