Կատալոնական «Բարսելոնայի» նորեկներ Ժոաու Ֆելիքսի ու Ժոաու Կանսելուի գործակալ Ժորժե Մենդեշը խոսել է պորտուգալացի ֆուտբոլիստների տրանսֆերի մասին:
««Բարսելոնան» ստորագրել է իրենց դիրքերում աշխարյի լավագույն ֆուտբոլիստներին: Նրանք երկու ֆենոմեններ են»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը Ֆելիքսին վարձակալել է Մադրիդի «Աթլետիկոյից», իսկ Կանսելուին` անգլիական «Մանչեսթեր Սիթիից»: Այդ գործարքների համար «Բլաուգրանան» գումար չի փոխանցելու, այլ միայն վճարելու է ֆուտբոլիստների աշխատավարձը: