Logo

Մելսիկ Բաղդասարյան. «Թերագնահատել էի մրցակցիս»

12:05 / 16.07.2023Խառը մենամարտեր
null

UFC-ում ելույթ ունեցող հայ մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը մեկնաբանել է UFC Vegas 77 մրցաշարում ամերիկացի Թաքեր Լուտցի դեմ տարած հաղթանակը (29-28, 29-28, 29-28):

«Շատ լավ հաղթանակ էր: Միգուցե գաղտնիք է, բայց ասեմ, որ թերագնահատել էի մրցակցիս: Ընդունում եմ, որ սխալվել եմ, բայց նրա մասնակցությամբ նույնիսկ մեկ մենամարտ չէի դիտել և նոր տեսա նրա դեմքը:

Ես բարձր մակարդակի հարվածային մարտիկ եմ, բայց խառը մենամարտերում մի փոքր ավելի շատ ժամանակի կարիք ունեմ կատարելագործվելու համար, բայց ամեն ինչ շատ հրաշալի էր, և ես ուրախ եմ վերադարձիս համար:

Ինձ համար շատ կարևոր է բոլոր մենամարտերում լավ ելույթ ունենալը: Դու կարող ես լավ հարվածային մարտիկ լինել, սակայն եթե մենամարտում ոչինչ չանես, չի երևա, որ լավ հարվածային մարտիկ ես: Չնայած շատ հոգնեցի, բայց կարողացա լավ մենամարտ անցկացնել»,- Բաղդասարյանի խոսքը մեջբերում է UFC-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 31-ամյա Բաղդասարյանը պրոֆեսիոնալ օկտագոնում անցկացրել է 8 մենամարտ և տարել 6 հաղթանակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա