Logo

Մելիքյան. «Վերադառնալու ենք ավելի պատրաստ»

19:22 / 19.11.2025Ֆուտբոլ
null

Եղիշե Մելիքյանն ամփոփել է աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Որակավորման այս փուլը մեզ համար դժվար ստացվեց։ Նախ՝ ցանկանում եմ ներողություն խնդրել մեր կրած պարտությունների համար. գիտեմ` սպասումները մեծ էին, բայց չկարողացանք ձեզ տալ այն ուրախությունը, որին արժանի էիք։

Միևնույն ժամանակ՝ ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, որ ամբողջ ընթացքում մեր կողքին էիք։ Ձեր հավատարիմ աջակցությունը մեզ ուժ է տալիս, որպեսզի շարունակենք և ավելի ամուր թիմ դառնանք։

Վերադառնալու ենք ավելի պատրաստ, ավելի ուժեղ ու ավելի միասնական»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։

Ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականն ընդգրկված էր F խմբում, որտեղ 6 խաղում 1 հաղթանակ տարավ, կրեց 5 պարտություն` զբաղեցնելով վերջին` չորրորդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ