Logo

Մելիքյան. «Պորտուգալիան լավագույններից է Եվրոպայում, բայց մենք մեր ծրագիրն ունենք»

13:24 / 05.09.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Պորտուգալիայի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի որակավորման փուլի հանդիպմանը նախորդած ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով մի քանի թեմաների:

«Գործ ունենք լուրջ մրցակցի հետ: Այս հավաքականը Եվրոպայում լավագույններից է, բայց մենք մեր ծրագիրն ունենք: Նրանք էլ թույլ կողմեր ունեն, չնայած դրանք քիչ են: Միշտ լավ եմ պատրաստվում խաղին: Կաշխատե՞ն ծրագրերս, թե՞ ոչ՝ ցույց կտա ժամանակը: Չեմ կարող փակագծեր բացել, քանի որ դա արդեն անակնկալ չի լինի մրցակցի համար:

Ավելի լավ եմ սկսում ճանաչել ֆուտբոլիստներին ու հիմա կարող եմ ասել, որ, այո՛, այս տղաների հետ կարելի է երկար ճանապարհ գնալ, մեծ վստահություն ունեմ նրանց հանդեպ: 

Վաղը կհայտնեմ՝ ո՛վ է լինելու թիմի ավագը, բայց ավագի թևկապը դեռ չի նշանակում, որ լինելու է միայն մեկ առաջատար: Նրանք մի քանիսն են թիմում: 

Այս մարզաձևում եմ 35 տարի: Էմոցիոնալ եմ, և սպորտը, առհասարակ, էմոցիայի մասին է, բայց որոշումներս էմոցիաներով չէ, որ կայացնում եմ: Իմ գլխավոր խնդիրը վաղվա հանդիպումն է, քանի որ գիտակցում եմ՝ որքան կարևոր խաղ է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրի Հայաստան - Պորտուգալիա խաղը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, ժամը 19:45-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ