Սենթ Լուիսում անցկացված շախմատի ԱՄՆ-ի վետերանների առաջնությունում գերազանց ելույթ ունեցավ Մելիքսեթ Խաչիյանը՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը: Հայ գրոսմայստերը 9 մրցախաղերում վաստակեց 7 միավոր՝ մնալով անպարտելի:
Լևոն Արոնյանի առաջին մարզիչը տարավ 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Խաչիյանը ստացավ 20 հազար դոլար պարգևավճար:
Մելիքսեթ Խաչիյանը 1,5 միավորով գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած Ալեքսանդր Շաբալովին: Հայաստանի հավաքականի նախկին անդամ Վլադիմիր Հակոբյանը 5 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը և արժանացավ 10 հազար դոլար պարգևավճարի: Նա երկու պարտություն կրեց՝ զիջելով Խաչիյանին ու Շաբալովին:


