Logo

Մելիքբեկյան. «Հայաստանը և Վրաստանը համատեղ հայտ են ներկայացրել Մ20 աշխարհի առաջնությունն անցկացնելու համար»

14:59 / 05.06.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները ներկայացրել են 2029 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունը երկու երկրներում անցկացնելու համատեղ հայտ: Այդ մասին հունիսի 5-ին Երևանում կայացած ասուլիսում հայտարարել են Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ Արմեն Մելիքբեկյանը և Լևան Կոբիաշվիլին։

«Հաշվի առնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բարիդրացիական հարաբերությունները և փայլուն փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, որոշել ենք դիմել ՖԻՖԱ 2029 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ անցկացնելու համար:

ՈւԵՖԱ-ն արդեն հաստատել է, որ աջակցելու է մեր համատեղ հայտին»,- նշել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Հիշեցնենք, որ աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացվում է մինչև 20 տարեկան հավաքականների միջև:

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ