Logo

Եղիշե Մելիքյան. «Պետք է հոգեբանորեն պինդ լինել և հաղթել» (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
21:25 / 14.09.2022Վիդեո
null

Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկը» սեպտեմբերի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության H խմբի 2-րդ տուրի հանդիպումը կանցկացնի (20:45):

Կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և կիսապաշտպան Արաս Օզբիլիսի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Երկրում տիրող ներկայիս իրավիճակը շատ վատ է: Պետք է հոգեբանորեն պինդ լինել, հաղթել, ինչ-որ կերպ ուրախություն պարգևել մեր երկրին և ժողովրդին:

Վերլուծել ենք մրցակցի խաղը, գիտակցում ենք, որ բարդ է լինելու: Մրցակիցն ունի բարձրահասակ խաղացողներ, խաղում են երկար փոխանցումներով: Մենք պետք է կազմակերպված խաղանք:

Մեր բոլոր՝ 3 մրցակիցները, լավ թիմեր են, պետք չէ թերագնահատել ոչ մեկին:

Մենք ունենք թիմ, որը կարող է երկու ճակատով՝ Հայաստանի առաջնությունում և Կոնֆերենցիաների լիգայում պայքարել»,- նշել է Եղիշե Մելիքյանը:

Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին տուրում «Փյունիկը» Շվեյցարիայում 1-3 հաշվով պարտվել էր «Բազելին», իսկ «Սլովանը», որի կազմում է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, 0-0 հաշվով էր ավարտել Լիտվայի չեմպիոն Վիլնյուսի «Ժալգիրիսի» դեմ հանդիպումը:

Արաս Օզբիլիս. «Պատրաստ եմ այս խաղին» (տեսանյութ)

«Փյունիկի» նախախաղային մարզումը «Սլովանի» դեմ հանդիպումից առաջ՝ VNews-ի ֆոտոշարքում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ