Logo

Մեկնարկում են շախմատի տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնությունները

10:07 / 11.01.2024Շախմատ
null

Հունվարի 11-ից 21-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվեն շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ Հայաստանի բարձրագույն խմբերի առաջնությունները, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հայաստանի չեմպիոնները 2024 թվականին Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղալու իրավունք կստանան:

Առաջնությունների բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին՝ ժամը 15։00-ին:

Առաջին խաղը կմեկնարկի հունվարի 12-ին՝ ժամը 15:00-ին:

Տղամարդկանց առաջնությանը մասնակցում են՝
Սամվել Տեր-Սահակյան, Մանուել Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Զավեն Անդրիասյան, Տիգրան Հարությունյան, Մամիկոն Ղարիբյան, Արթուր Դավթյան, Ռոբերտ Փիլիպոսյան, Էրիկ Չաքրյան, Դավիթ Տիրատուրյան:

Կանանց առաջնությանը մասնակցում են՝
Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան, Պոլինա Կոբակ, Մարիամ Ավետիսյան, Արփինե Գրիգորյան, Աննա Խաչատրյան, Միլենա Գասպարյան, Մարիամ Խաչատրյան, Մելինե Հարությունյան, Ալվարդ Ստեփանյան: 

Ավելի վաղ ֆեդերացիան ներկայացրել էր տղամարդկանց և կանանց առաջնությունների կանոնադրությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա