Logo

Մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան

10:05 / 02.08.2024Ֆուտբոլ
null

ԲԿՄԱ - «Շիրակ» խաղով օգոստոսի 2-ին կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի 33-րդ առաջնությունը։

Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանին կմասնակցի 11 թիմ՝ «Արարատ», «Փյունիկ», «Ուրարտու», «Շիրակ», «Ալաշկերտ», «Արարատ-Արմենիա», «Նոա», «Վեստ Արմենիա», «Վան», ԲԿՄԱ և «Գանձասար»: Առաջին տուրը բաց կթողնի «Վեստ Արմենիան»

ՀՊԼ, առաջին տուրի խաղացանկ.

Օգոստոսի 2

ԲԿՄԱ - «Շիրակ», Երևան, Ֆուտբոլի ակադեմիա, ժամը՝ 19:00 («Ֆասթ Սպորտ»)

Օգոստոսի 3

«Արարատ» - «Ալաշկերտ», Երևան, «Հանրապետական» ստադիոն, ժամը՝ 19:00 («Ֆասթ Սպորտ»)

Օգոստոսի 4

«Վան» - «Արարատ-Արմենիա», Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ, ժամը՝ 17:00 («Ֆասթ Սպորտ»)

Օգոստոսի 5

«Փյունիկ» - «Ուրարտու», Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ, ժամը՝ 19:00 («Ֆասթ Սպորտ»)

«Նոա» - «Գանձասար», Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր, ժամը՝ 19:00 («Ֆասթ Սպորտ 1»)

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող չեմպիոնը Երևանի «Փյունիկն» է: Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանը կանցկացվի շրջանային մրցակարգով՝ երեք շրջանով։ Յուրաքանչյուր թիմ առաջին շրջանում կանցանցի 5-ական տնային և արտագնա հանդիպում․ մրցակցին հյուրընկալող թիմը կորոշվի վիճակահանության միջոցով։ Երկրորդ և երրորդ շրջաններում թիմերը կանցկացնեն մեկական հանդիպում սեփական և մրցակցի մարզադաշտում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ