Չեմպիոնների լիգայում ապրիլի 11-ին երկու խաղով կմեկնարկի քառորդ եզրափակիչը: Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, կհյուրընկալվի պորտուգալական «Բենֆիկային», իսկ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կընդունի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»:
«Վիվառո Մեդիայի» հեռուստաալիքները կցուցադրեն այդ հանդիպումները:
- «Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 23:00 («Վիվառո Սպորտ +»)
- «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 23:00 («Վիվառո Սպորտ»)
Հիշեցնենք, որ պատասխան խաղերը կկայանան ապրիլի 19-ին: