Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 6-ին:
Առաջին խաղային օրը կանցկացվեն E, F, G ու H խմբերի հանդիպումները։
A, B, C ու D խմբերի թիմերը պայքարի մեջ կմտնեն սեպտեմբերի 7-ին։
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր
Սեպտեմբերի 6
- 20:45 «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Չելսի» (Անգլիա) («Վիվառո Սպորտ», ուղիղ եթեր)
- 20:45 «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Կոպենհագեն» (Դանիա) («Վիվառո Սպորտ +», ուղիղ եթեր)
- 23:00 «Զալցբուրգ» (Դանիա) - «Միլան» (Իտալիա)
- 23:00 «Սելթիկ» (Շոտլանդիա) - «Ռեալ» (Իսպանիա) («Վիվառո Սպորտ +», ուղիղ եթեր)
- 23:00 «Լայպցիգ» (Գերմանիա)- «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)
- 23:00 «Սևիլիա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) («Վիվառո Արենա», ուղիղ եթեր)
- 23:00 ՊՍԺ (Ֆրանսիա) - (Յուվենթուս) (Իտալիա) («Վիվառո Սպորտ», ուղիղ եթեր)
- 23:00 «Բենֆիկա» (Պորտուգալիա)- «Մաքաբի Հայֆա» (Իսրայել)
Սեպտեմբերի 7
- «Այաքս» (Նիդեռլանդներ) - «Ռեյնջերս» (Շոտլանդիա)
- «Այնտրախտ» (Գերմանիա) - «Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա)
- «Նապոլի» (Իտալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)
- «Բրյուգե» (Բելգիա) - «Բայեր» (Գերմանիա)
- «Ատլետիկո» (Իսպանիա) - Պորտու (Պոտուգալիա)
- «Բարսելոնա» (Իսպանիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)
- «Ինտեր» (Իտալիա) - «Բավարիա» (Գերմանիա)
- «Տոտենհեմ» (Անգլիա) - «Մարսել» (Ֆրանսիա)
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը Մադրիդի «Ռեալն» է, որը նախորդ եզրափակիչում նվազագույն հաշվով հաղթել էր անգլիական «Լիվերպուլին»։


