Մեկնարկել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի «Նոա» - «Օլիմպիա» դիմակայության պատասխան հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։
Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Տոմսերի արժեքը 1500-2000 դրամ է։
Հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին Աբովյանում, մեկնարկը` ժամը 20:00-ին։
Դիմակայության առաջին խաղում «Նոան» Սլովենիայի չեմպիոնին Լյուբլյանայում հաղթել է 4-1 հաշվով։


