Logo

Մեկնարկել է Իռլանդիա - Հայաստան խաղի տոմսերի վաճառքը

13:12 / 24.09.2025Ֆուտբոլ
null

Մեկնարկել է աշխարհի 2026 թվականի առաջնության Եվրոպական ընտրական մրցաշարի Իռլանդիա - Հայաստան խաղի տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին «Ավիվա» ստադիոնում: Հայ երկրպագուների համար հատկացվել է մարզադաշտի 129-րդ սեկցիան։ Տոմսեր ձեռք բերելու համար սեղմեք այստեղ:

Հայաստանի հավաքականն ընդգրկված է F խմբում, որտեղ առաջին 2 տուրերից հետո վաստակել է 3 միավոր ու երկրորդն է: Խումբը գլխավորում է Պորտուգալիան՝ 6 միավորով, իսկ Հունգարիան և Իռլանդիան ունեն մեկական միավոր:

ԱԱ-2026-ի Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ