ԱՄՆ-ում մեկնարկեց բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 2024-25 մրցաշրջանը:
Բացման խաղում գործող չեմպիոն «Բոսթոն Սելթիկսը» 132-109 հաշվով հաղթեց «Նյու Յորք Նիքսին»: Ջո Մազուլայի գլխավորած թիմը հեռու տարածությունից 29 դիպուկ նետում կատարեց և կրկնեց լիգայի պատմության ռեկորդը: «Բոսթոնի» առաջատարներից Ջեյսոն Թեյթումը վաստակեց 37 միավոր և գրանցեց 10 ասիստ:
Օրվա մյուս խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» 110-103 հաշվով հաղթեց «Մինեսոտա Թիմբերվուլվզին»: Կալիֆորնիացիների կենտրոնական Էնթոնի Դևիսը վաստակեց 36 միավոր և տիրեց 16 անդրադարձի: «Գայլերի» կազմում ամենաարդյունավետն Էնթոնի Էդվարդսն էր՝ 27 միավոր: