Logo

Մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլը

20:27 / 02.10.2024Ֆուտբոլ
null

Մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլը, որի առաջին տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» առաջիկա մրցակիցներից Վիեննայի «Ռապիդը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրին»։

Օրվա մյուս խաղում պորտուգալական «Վիտորիա Գիմարայնշը» սեփական դաշտում 3-1 հաշվով առավելության հասավ Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» նկատմամբ։

Հիշեցնենք, որ «Ցելյեն» մրցաշարի որակավորման փլեյ-օֆֆ փուլում պայքարից դուրս էր թողել Հայաստանի չեմպիոն «Փյունիկին»՝ ընդհանուր դիմակայություն հաղթելով 4-2 հաշվով։

Մրցաշարում հոկտեմբերի 3-ին կկայանա 16 հանդիպում։ «Նոան» նույնպես իր հանդիպումը կանցկացնի և Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի չեխական «Մլադա Բոլեսլավին»։

Կոնֆերենցիաների լիգա, հիմնական փուլ, առաջին տուր

«Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա) - «Ռապիդ Վիեննա» (Ավստրիա)` 1-2 (տեսանյութ)

Կշիշտոֆ Պյոնտեկ, 45+2 - Լուի Շաուբ, 43, 46

«Վիտորիա Գիմարայնշ» (Պորտուգալիա) - «Ցելյե» (Սլովենիա)` 3-1 (տեսանյութ)

Սամու, 7, Գուստավո, 36, Տիագու Սիլվա, 62 - Ալյոշա Մատկո, 90+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ