Logo

Մեկ տարի անց Ռաֆայել Նադալը վերադառնում է

21:21 / 01.12.2023Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը կմասնակցի ATP 250 շարքի Բրիսբենի մրցաշարին:

Աշխարհի նախկին առաջին ռակետը վնասվածք էր ստացել 2023 թվականի Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ և բաց էր թողել մրցաշրջանի մնացած հատվածը:

«Մեկ տարի առանց թենիսի, ժամանակն է վերադառնալ, կհանդիպենք Բրիսբենում», - սոցիալական ցանցերի իր էջերում գրել է իսպանացի թենիսիստը:

Ավելի վաղ Նադալը հայտարարել էր, որ նախատեսում է կարիերան ավարտել 2024 թվականին:

Բրիսբենի մրցաշարը կկայանա դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա