Logo

Մեկ րոպե լռությամբ հարգել են ողջ ֆուտբոլիստի հիշատակը

12:22 / 18.03.2025Ֆուտբոլ
null

Բուլղարիայի առաջնության «Արդա» ակումբը ներողություն է խնդրել սխալմունքի համար, որը տեղի է ունեցել «Լևսկիի» դեմ մրցավեճում, գրում է BBC-ն:

Խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգել են «Արդայի» նախկին ֆուտբոլիստ Պետկո Գանչևի հիշատակը, բայց հետո պարզվել է, որ նա ողջ է:

Հանդիպման ընթացքում Արդան Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որ նրանց ապատեղեկացրել են Գանչևի մահվան վերաբերյալ:

««Արդայի» ղեկավարությունը ներողություն է խնդրում ակումբի նախկին ֆուտբոլիստ Պետկո Գանչևից: Մենք նրա մահվան մասին սխալ տեղեկություն ենք ստացել: Մաղթում ենք նրան երկար տարիների կյանք»,- գրված է բուլղարական ակումբի հայտարարությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ