Logo

Մեկ հարված, 3 տիտղոս. Երկրորդ նոկդաունը որոշիչ էր Ուսիկ – Դյուբուա մենամարտում

11:35 / 27.08.2023Բռնցքամարտ
null

Լեհաստանում կայացել է պրոֆեսիոնալ բռցնքամարտի WBA, IBF և WBO վարկածներով ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի և Դաիել Դյուբուայի մենամարտը:

Ուկրինացին հաղթանակի է հասել 9-րդ ռաունդում: Ուսիկի ուժեղ ջեբ հարվածից հետո բրիտանացին երկրորդ անգամ ենթարկվել է նոկդաունի, որը մրցավարը որակել է որպես տեխնիկական նոկաուտ:

Այսպիսով, 36-ամյա բռնցքամարտիկը պաշպանել է WBA, IBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումները: Սա Ուսիկի առաջին մենամարտն էր 2023 թվականին: Նախորդ անգամ ուկրաինացին ռինգ էր դուրս եկել 2022-ի օգոստսին, երբ Էնթոնի Ջոշուայի պահանջած ռևանշում կրկին հաղթել էր բրիտնացուն:

Ուսիկի անձնական ցուցանիշն այժմ 21 մենամարտ և 21 հաղթանակ է: Նա 14 անգամ առավելության է հասել նոկաուտի միջոցով:

Դյուբուան կարիերայում 2-րդ պարտությունը կրեց: Նախկինում նա զիջել էր միայն Ջո Ջոյսին: Բրիտանացին նաև տարել 19 հաղթանակ, 18-ը՝ նոկաուտով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա