Logo

Մեգան Մարքլը վերջապես հաղթեց դատավարությունը

Հեղինակ
tigran5
00:00 / 27.12.2021ՍՊՈՐՏ
Մեգան Մարքլ

Մեգան Մարքլի և բրիտանական The Mail տաբլոիդի միջև դատավարությունը տևել է ավելի քան մեկ տարի։ Բանն այն է, որ հրատարակությունը հրապարակել է հոդվածների շարք՝ օգտագործելով Մեգանի անձնական նամակները հոր՝ Թոմասի հետ։

Հայտնի է դարձել, որ Սասեքսի դքսուհին վերջնական հաղթանակ է տարել։ Հրատարակությունը խոստովանել է, որ խախտել է նրա հեղինակային իրավունքները։ Այժմ տաբլոիդը պարտավոր է Մեգան Մարքլին վճարել 1,5 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Նամակը, որի պատճառով սկսվել է դատավարությունը, նրանց է տվել է Մեգան Մարքլի հայրը։ Նա այն հրապարակել է առանց դստեր համաձայնության։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Associated Newspapers Limited-ի փաստաբանները պնդում էին, որ հեղինակային իրավունքի մի մասը պատկանում է Քենսինգթոնյան պալատի կապի նախկին ղեկավար Ջեյսոն Քնաուֆին, քանի որ նա տեսել է նամակի վաղ տարբերակը և դեր է խաղացել դրա պատրաստման գործում, հայտնում է People-ը:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա