Logo

Մեդվեդևի առաջին տիտղոսը 2023թ. մայիսից հետո

17:50 / 19.10.2025Թենիս
null

Թենիսի տղամարդկանց աշխարհի 14-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևն առաջին տիտղոսը նվաճեց 2023 թվականի մայիսից հետո:

Ռուս թենիսիստը հաղթեց Ալմաթիի ATP 250 կարգի մրցաշարը: Եզրափակիչում Մեդվեդևը 7-5, 4-6, 6-3 հաշվով հաղթեց ֆրանսիացի Կորենտին Մուտեին: 2021 թվականի ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնն աշխարհի 41-րդ ռակետին հաղթեց 2 ժամ 36 րոպեում:

Մեդվեդևը կարիերայում առաջին անգամ հաղթեց Ալմաթիի մրցաշարը: Նա կարիերայում մինչև այժմ 21 տիտղոս է նվաճել` հաղթելով 21 տարբեր քաղաքներում անցկացված մրցաշարեր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ