Ռուս թենիսիստ, աշխարհի 6-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը խոստովանել է, որ կցանկանար մրցել իսպանացի Կառլոս Ալկարասի հետ (երկրորդ ռակետ):
«Այո, միանշանակ կցանկանայի մրցել Ալկարասի դեմ: Պատճառն այն է, որ ես երբեք չեմ խաղացել նրա դեմ, երբ նա սկսել է բարձր խաղամակարդակ ցույց տալ:
Մի քանի անգամ մարզվել եմ նրա հետ ու նկատել, որ անհավանական տաղանդ ու ճկունություն ունի: Ուրախ կլինեի, եթե նրա դեմ մրցելու հնարավորություն լիներ, դա լավ կլիներ ոչ միայն իմ, այլ նաև թենիսի համար»,- Մեդվեդևի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Մեդվեդևն ու Ալկարասը ելույթ են ունենում Ինդիան-Ուելսի «Մասթերսում»: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է: Գործող չեմպիոնն ամերիկացի թենիսիստ Թեյլոր Ֆրիցն է: