Logo

Մեց․ Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն կրեց

18:24 / 09.11.2023Թենիս
null

Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովն ավարտեց ելույթները ֆրանսիական Մեցում ընթացող ATP-250 շարքի մրցաշարում:

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը քառորդ եզրափակիչում 4-6, 4-6 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Շևչենկոյին։ Մրցախաղը տևեց 1 ժամ 13 րոպե։

Աշխարհի 63-րդ ռակետ Շևչենկոյի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացիներ Լուկա վան Աշի ու Պյեր-Յուգ Էրբերի դիմակայության հաղթողը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 562 հազար եվրո է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա