Logo

MD. Յամալը մարզվում է հատուկ ծրագրով

15:54 / 01.11.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալն անցնող ամբողջ շաբաթվա ընթացքում մարզվել է հատուկ ծրագրով, հայտնում է Mundo Deportivo-ն։

18-ամյա ֆուտբոլիստը մտահոգված է իր առողջական վիճակով և մտադիր է ազատվել աճուկի հատվածում առկա խնդրից։ Նա ուզում է «Ռեալի» դեմ անհաջող հանդիպումից (1-2) հետո կրկին ցույց տալ իր լավագույն որակները։

«Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 2-ին՝ Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում սեփական դաշտում ընդունելով «Էլչեին» (խաղի մեկնարկը` ժամը 21:30-ին)։

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ