«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը ներկա կլինի 20-հոգանոց ուղեկցող խմբով, հայտնում է Mundo Deportivo-ն։
18-ամյա ֆուտբոլիստին կուղեկցեն նրա ծնողները, հարզատներն ու ընկերները, որոնք բոլորը կլինեն Dolce & Gabbana իտալական նորաձևության տան կոստյումներով։
Իսպանիայի ազգային հավաքականի եզրայինն անհատական գլխավոր մրցանակն ստանալու դեպքում Փարիզում կանցկացնի մասնավոր մեծ խնջույք, որի մանրամասները գաղտնի են։
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 22-ին` ժամը 21:00-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ով։


