«Բարսելոնան» հետաքրքրված է «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։
Կատալոնական ակումբը Ռոբերտ Լևանդովսկիին փոխարինող է փնտրում․ լեհ հարձկավողի պայմանագրի ժամկետը «Բլաուգրանայի» հետ ավարտվում է 2026 թվականի հուլիսի 1-ին։
«Բարսելոնան» ցանկանում է թիմ հրավիրել նաև Խուլիան Ալվարեսին, բայց Մադրիդի «Աթլետիկոն» արգենտինացու տրանսֆերային իրավունքը վաճառելու համար մեծ գումար է պահանջում։ Այժմ կատալոնական ակումբը կենտրոնացած է Հարի Քեյնին ձեռք բերելու ուղղությամբ։
32-ամյա անգլիացին 2025/26 մրցաշրջանում 16 խաղում խփել է 22 գոլ, կատարել 3 ասիստ։
Եվրոպական առաջատար ազգային լիգաների հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


