Logo

MD. «Բարսայում» կարծում են, որ Տեր Շտեգենը խաբել է ակումբին

13:01 / 25.07.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» ղեկավարությունը զարմացած է այն փաստից, որ թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը նոր մրցաշրջանից առաջ հայտարարել է մեջքի վիրահատության անհրաժեշտության մասին, քանի որ գերմանացի դարպասապահի որոշման մասին ակումբն ուշ է իմացել, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Կատալոնական ակումբը, որը ցանկանում էր Տեր Շտեգենի տրանսֆերային իրավունքի վաճառքով ֆինանսական հավասարակշռություն ապահովել, այժմ կփնտրի խնդիրը լուծելու այլ տարբերակներ։

«Բարսելոնան» խաբված է զգում, քանի որ Տեր Շտեգենը հաղորդագրության մեջ նշել է, որ բաց կթողնի երեք ամիս՝ այդպիսով ակնարկելով թիմի մրցաշրջանի հայտացուցակից դուրս չմնալու մասին։ Սակայն ղեկավարությունը գիտակցում է, որ վիրահատությունից հետո վերականգնվելու համար անհրաժեշտ է առնվազն չորսից հինգ ամիս։ Այդ պարագայում Տեր Շտեգենը դուրս կմնա հայտացուցակից, ինչը կօգնի ակումբին գրանցել նոր խաղացողներ, ինչպես նախորդ մրցաշրջանում դա եղավ Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի դեպքում։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Բարսելոնան» այլևս հույսեր չի կապում Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ։

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ