«Բարսելոնան» ու ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մոտ են նոր պայմանագիր ստորագրելուն, հայտնում է Mundo Deportivo-ն։
Կողմերի բանակցությունները հաջող են ընթանում և վերջին փուլում են։ Ակումբն ու ֆուտբոլիստն արդեն շատ կետեր համաձայնեցրել են։
Նոր համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կլինի մինչև 2029թ. հունիսի 30-ը ներառյալ։
Նիդերլանդցի կիսապաշտպանի աշխատավարձն էականորեն կնվազի, բայց գումարի չափը նրան բավարարում է, քանի որ Դե Յոնգը ցանկանում է մնալ կատալոնական ակումբում, իսկ «Բարսելոնայում» շարունակում են վստահել նրան։
28-ամյա Դե Յոնգը «Բարսելոնայում» է 2019թ. հուլիսից, 263 խաղում խփել է 19 գոլ, կատարել 23 ասիստ։


