Անգլիական «Մանչեսթեր Սիթին» կերկարաձգի պայմանագրի ժամկետը 22-ամյա կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի հետ:
Ինսայդեր Դևիդ Օրնշտեյնը տեղեկացնում է, որ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Ֆոդենի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2024 թվականի հունիսի 30-ին:
Հիշեցնենք, որ Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» սան է: Ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի չեմպիոնի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 11 խաղում դարձել է 6 գոլի և 2 ասիստի հեղինակ: