Logo

Մբապեն կլինի ՊՍԺ-ի հիմնական 11-մետրանոցներն իրացնողը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:14 / 22.08.2022• ՍՊՈՐՏ
Կիլիան Մբապե-11 մետրանոց

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն այս մրցաշրջանում կլինի փարիզյան թիմի հիմնական 11-մետրանոցներն իրացնողը, տեղեկացնում է լրագրող Ադրիեն Գրենյեն:

Հիշեցնենք, որ «Մոնպելյեի» դեմ Լիգա 1-ի 2-րդ տուրի խաղում (5:2) 23-ամյա ֆրանսիացին վրիպել էր նշակետից: Նույն մրցավեճում 11-մետրանոց հարվածով գոլի հեղինակ էր դարձել ՊՍԺ-ի 30-ամյա բրազիլացի ռմբարկու Նեյմարը:

Խաղից հետո բրազիլացին Թվիթերում հավանել էր Մբապեին քննադատող հրապարակումներ, ինչից հետո նրանց միջև կոնֆլիկտ էր առաջացել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն Նեյմարին վաճառելու խնդրանքով դիմել է ՊՍԺ-ի ղեկավարությանը։ Սակայն ավելի ուշ տեղեկություններ կային, որ աստղային խաղացողների հարաբերությունները կարգավորվել են:

Կիլիան Մբապեն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 2 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ, իսկ Նեյմարը մասնակցել է 4 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ