Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի ու Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հանդիպում է Playboy-ի մոդել Ինես Ռաուի հետ, հաղորդում է Corriere dello Sport-ը։
23-ամյա ֆուտբոլիստն ու ալժիրցի մոդելը հանդիպում են մի քանի ամիս։ Նրանց միասին հանրային վայրում առաջին անգամ նկատել են մայիսին կայացած Կանի ֆառատոնի ժամանակ։ Ավելի ուշ պապարացիները նրանց լուսանկարել էին Մբապեի զբոսանավի վրա։
Փարիզում ծնված 32-ամյա Ինես Ռաուն հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ Playboy-ի գլխավոր էջին էր հայտնվել որպես առաջին տրանսգենդեր մոդել։ Նա 16 տարեկանում է կատարել էր սեռափոխության վիրահատություն, սակայն միայն 24 տարեկանում էր հայտարարել այդ մասին։