Logo

Մբապեի ընկեր. «Կիլիանն ամեն շաբաթ ասում է, որ ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
19:49 / 12.10.2022ՍՊՈՐՏ
null

«Մբապեն ամեն շաբաթ ասում է, որ ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից»,- Sky Sports-ի հետ զրույցում խոստովանել է ֆրանսիացի հարձակվողի ընկերներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ:

«Մբապեն ամեն շաբաթ ասում է, որ ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից։ Ի՞նչ է լինելու վերջում։ Ակումբն ու Մբապեն հավանաբար կհաշտվեն։ Բայց ես կարծում եմ, որ հեռանալու մասին խոսակցությունները նորից ու նորից կառաջանան»,- ասել է Մբապեի ընկերը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա գոլահարը դժգոհ է փարիզյան ակումբի ղեկավարությունից: Տեղեկություն կար նաև այն մասին, որ ՊՍԺ-ն պատրաստ է 400 միլիոն եվրոյով վաճառել Մբապեի տրանսֆերային իրավունքը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը 2018 թվականի ամռանը «Մոնակոյից» 180 միլիոն եվրոյով էր տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 13 խաղերում դարձել է 12 գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ