Փարիզի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի մայր և գործակալ Ֆայզա Լամարին խոսել է որդու՝ ԱԱ-2018-ում հաղթելու մասին:
«Երբ տղաս դարձավ աշխարհի չեմպիոն, ես շատ ուրախ էի։ Հպարտանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչ մարդ է դարձել նա: Ամեն ինչ առջևում է Մբապեի համար:
Կիլիանը դեռ ժամանակ ունի տղամարդ դառնալու, նրա համար ամեն ինչ նոր է սկսվում»,- Ֆայզա Լամարիի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում տեղի ունեցած 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 4-2 հաշվով հաղթել էր Խորվաթիայի թիմին, իսկ Մբապեն դարձել էր գոլի հեղինակ: