Logo

Մբապեի հայտարարությունն անհանգստության առիթ է «Ռեալի» համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:32 / 07.02.2022Լուրեր
Կիլիան Մբապե

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր ապագայի մասին: Հունիսի 30-ին խաղացողը կարող է դառնալ ազատ գործակալ, եթե չերկարաձգի ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը:

«Ես դեռ որոշում չեմ կայացրել։ Կարծում եմ՝ «Ռեալի» հետ հանդիպումները կարող են շատ բան փոխել։

Ու չնայած հիմա ես կարող եմ գնալ ամեն քայլի (հունվարի 1-ից Մբապեն կարող է բանակցել այլ ակումբների հետ), ես չեմ պատրաստվում շփվել մրցակից ակումբների ներկայացուցիչների հետ կամ որևէ բան խոսել:

Ես դեռ վճռական եմ հաղթել «Ռեալին» և փորձել որոշել դիմակայության ճակատագիրը: Իսկ հետո կտեսնենք»,- Մբապեի խոսքը մեջբերում է L’Équipe-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիան Մբապեն ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»՝ դառնալով աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Հավելենք՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն և «Ռեալը» երկխաղյա դիմակայություն կանցկացնեն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա