ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Լիգա 1-ի 21-րդ տուրի՝ «Բրեստի» դեմ խաղում (2:0) խփած գոլը նվիրել է 8-ամյա երկրպագուին, որի նկատմամբ սոցիալական ցանցերում բռնություն է կիրառվել՝ հայտնում է RMC Sports-ը:
Ավելի վաղ 8-ամյա Կամիլան, որը VACTERL-ի համախտանիշ է ունի, տեսաուղերձ էր հրապարակել, որում շնորհավորել էր Մբապեի Նոր տարին և խնդրել չհեռանալ ՊՍԺ-ից։ Ավելի ուշ սոցիալական ցանցերում նրա գրառման տակ բազմաթիվ վիրավորական մեկնաբանություններ են հայտնվել:
Մբապեն հրապարակայնորեն աջակցել է աղջկան և դատապարտել Կամիլային վիրավորողներին։ «Բրեստի» դարպասը խփած գոլից հետո հարձակվողը վազել է դեպի տեսախցիկը և բղավել. «Կամիլա... Սա քեզ համար է»:
Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2018 թվականից։ Հարձակվողի պայմանագիրը փարիզցիների հետ ուժի մեջ է մինչև 2021/2022 մրցաշրջանի ավարտը։