Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն ու նրա ընտանիքը մոտ են ֆրանսիական «Կան» ակումբի բաժնետոմսերը ձեռք բերելուն: Այս մասին RMC Sport-ի After Foot հաղորդման ժամանակ հայտնել է լրագրող Դանիել Ռիոլոն։
Ֆրանսիայի հավաքականի ավագը մանկության տարիներին խաղացել է «Կանի» ակադեմիայում: «Կանը» 6-րդ մրցաշրջանն անընդմեջ հանդես է գալիս Ֆրանսիայի Լիգա 2-ում:
Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողը 2017-2024 թվականներին խաղում էր ֆրանսիական ՊՍԺ-ում, որի պատմության լավագույն ռմբարկուն է (256 գոլ):


